|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Արաբական Daily Sabah-ը տեղեկություն է հրապարակել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հոսպիտալացման վերաբերյալ:
Նշվում է, որ Ասադը սրտի կաթված է ստացել և նրա վիճակը ծանր է: Ալ-Ջազիրայի հաղորդմամբ էլ 51-ամյա նախագահը այս պահին գամված է անկողնուն, սակայն կոմայի մեջ չէ:
Այս տեղեկությունները հաստատել է նաև լիբանանյան al-Mustaqbal լրատվական գործակալությունը և նշել նաև, որ հնարավոր է՝ Ասադի վրա կրակել են:
Սիրիայի նախագահի ներկայացուցիչները չեն հաստատել լրատվամիջոցներում շրջանառվող ոչ մի տեղեկություն և հայտնել են, որ Ասադը առողջական ոչ մի խնդիր չունի: