կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-15 18:00
Հասարակություն

Խորհրդարանական լսումներ` բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար

Խորհրդարանական լսումներ` բանակ-հասարակություն կապի ամրապնդման համար
Այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովում կազամակերպվել են «Բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդում. ինստիտուցիոնալ տեսանկյունն ու բարեփոխումների առաջնահերթությունները» թեմաներով խորհրդարանական լսումներ:
Նիստը վարում էր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նիստին հրավիրված էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, «Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության» Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին, ԱԺ մի շարք պատգամավորներ, զինվորականներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Ելույթներով հանդես են եկել պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր  Ալեքսան Ալեքսանյանը, «Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության»  Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին, Դ. Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, գեներալ-մայոր  Հայկ Քոթանջյանը: 

  Առաջին նիստը եզրափակվեց հարց ու պատասխանով, որի ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանեց նիստի մասնակիցների հարցերին: Քննարկման երկրորդ մասը նվիրված էր բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանը քաղաքացիական հասարակության տեսանկյունից: 

Ելույթներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր Հասարակական  խորհրիդի նախագահ Գեղամ Հարությունյանը, ԵԿՄ փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Սիրանուշ Սահակյանը,  ԵՊՀ  կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը  և ԶՈՒԺՎ ասոցացված ավագ գիտաշխատող Վալերի Ռատչևը: