կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-17 19:14
Հասարակություն

46 համարի ավտոբուսը բախվել է «Մերսեդեսին» ու շրջվել

46 համարի ավտոբուսը բախվել է «Մերսեդեսին» ու շրջվել

Հոկտեմբերի 17-ին, ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոբուսը կողաշրջվել է, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղում՝ թիվ 25/7 հասցեի մոտակայքում, թիվ 46 երթուղին սպասարկող HYUNDAI մակնիշի 0032Տ պետհամարանիշով (վարորդ՝ 1964 թ. ծնված Ե. Ղ.) մարդատար ավտոբուսը (երթուղուց դուրս է եղել, առանց ուղևորի) բախվել է Mercedes E-320 մակնիշի 34 SQ 099 պետհամարանիշով ավտոմեքենային, այնուհետև կողաշրջվել:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: