Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էմանուել Մուռեի «Կապրիս» ֆիլմով էլ այսօր տրվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Ֆրանսիական նոր կինո» ծրագրի մեկնարկը: «Կապրիս» ֆիլմի պրոդյուսեր Ֆրեդերիկ Նիդերմայերը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ սա Մուռեի հետ համատեղ արդեն ութերորդ ֆիլմն է: «Ֆիլմի առանձանահատկություններից մեկն այն է, որ այն շատ ֆրանսիական ֆիլմ է, քանի որ խոսվում է միայն սիրո մասին. Սիրահարվածությունը ներկայացնելը ֆրանսիական կինոյի «խաղաքարտն» է: Այս ֆիլմը նաև ինչ-որ առումով հակադրվում է ֆրանսիական նորագույն կինոյին, որովհետև որքան էլ որ սիրո մասին, այն նաև մի շարք սոցիալական հարցեր է վեր հանում»,- ասաց Նիդերմայերը: Նրա ներկայացմամբ` իրենք բախտավոր են ողջ Եվրոպայում, որովհետև տարեկան 200 լայնամետրաժ ֆիլմ են նկարահանում և ֆրանսիական կինոն շատ բարձր մակարդակի վրա է, և ամերիկյան ֆիլմերից 50-60 տոկոսով ավելի շատ են դիտում:
Խոսելով Հայաստան այցի մասին` նա նշեց, որ արդեն երրորդ անգամ է, ինչ Հայաստանում է, և նախորդ անգամներն էլ Հայաստան է եկել ֆիլմերի նկարահանման համար.«Երկիրը հիասքանչ է, այն հիասքանչ է իր մարդկանցով: Ես եղել եմ Խաչիկ գյուղում և պետք է ասեմ, որ ուղղակի տպավորված եմ այնտեղի բնակիչներով»:
Ի դեպ, Նիդերմայերը նաև Սերժ Ավետիքյանի նոր ֆիլմի պրոդյուսերն է: