կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-09 16:11
Իրավական

Սիրեկանի հետ ապրելու համար լքել է 4 անչափահաս երեխաներին

Սիրեկանի հետ ապրելու համար լքել է 4 անչափահաս երեխաներին
Սիրեկանի հետ ապրելու համար 4 անչափահաս երեխաներին լքած մայրը դատապարտվել է 1 տարի ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է նույնքան ժամկետով փորձաշրջան. հայտնում է «Փաստինֆո»-ն:
 
«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ըստ մեղադրանքի՝ Արփինեն, խնամքի տակ ունենալով 4 անչափահաս երեխա, 2014թ. սեպտեմբեր ամսից մինչև 2015թ. մարտ ամսվա կեսերն ընկած ժամանակահատվածում, թողել-հեռացել է իր ընտանիքից՝ մտերիմ տղամարդու հետ համատեղ բնակվելու համար, այսինքն՝ չի կատարել օրենքով նախատեսված իր ծնողական պարտականությունը։
 
 Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասով:
 
 Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
 
Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել դատաքննությունն անցկացնել արագացված կարգով»,- գրում է կայքը:

Մանրամասն` սկզբնաղբյուրում