Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր գումարված` ՀԾԿՀ նիստում ՀԷՑ-ը տուգանվեց 60 միլիոն դրամով:
Լրագրողների հարցին, թե արդյո՞ք ՀԷՑ-ը վաճառվելու է, ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը պատասխանեց, որ ՀԷՑ-ը պատրաստ է գնել ցանկացած ակտիվ և վաճառել ցանկացած ակտիվ` համապատասխան գին առաջարկելու դեպքում: Նա չկարողացավ պատասխանել, թե ո՞ր գնի դեպքում կարող է վաճառվել ՀԷՑ-ը:
«Այս պահի դրությամբ ՀԷՑ-ը վաճառելու կապակցությամբ որևէ բանակցություն չի ընթանում»,- ասաց ՀԷՑ-ի մամուլի քարտուղարը:
Հարցին, թե ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը պետք է գնի ՀԷՑ-ը, Նատալյա Սարջանյանը պատասխանեց. «Նման բան չկա»:
Հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ ՀԷՑ-ի նկատմամբ տարբեր տարիների վերաբերող դիմում-բողոքները ՀԾԿՀ-ն որոշեց հունիս ամսին քննել, և արդյո՞ք դա ճնշում է ընկերության վրա, նա պատասխանեց. «Դա երկարատև պրոցես է, բայց ես չեմ կարող պատասխանել, թե ինչու հենց հունիս ամսին հանձնաժողովը որոշեց վարույթ ընդունել, ես որևէ մեկնաբանություն չունեմ»:
Իսկ աուդիտի մասով ՀԷՑ-ի մամուլի խոսնակն ասաց, որ «Ինտեր ՌԱՕ»-ն և կառավարությունն աշխատում են տեխնիկական առաջադրանքների վրա, որից հետո կհայտարարվի մրցույթ, ինչի արդյուքնում էլ կորոշվի այն ընկերությունը, որը կանցկացնի աուդիտը: Նատալյա Սարջանյանը նշեց, որ աուդիտի իրականացման ժամկետը 3-6 ամիս է: