Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայում կանանց սպանությունների մասին նոր զեկույց է հրապարակվել, համաձայն որի` այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում երկրում սպանվել է 172 կին:
Ըստ Demokrathaber-ի՝ նոր զեկույցը ցույց է տվել, որ սպանությունների թիվը, նախորդ տարիների հետ համեմատած, աճել է: Միայն մայիս ամսին տղամարդկանց կողմից բռնության արդյունքում Թուրքիայում սպանվել է 39 կին:
Զեկույցում առանձնահատուկ կերպով շեշտվել է այն փաստը, որ կանայք սպանվում են բռնության, կտտանքների ենթարկվելու արդյունքում: Լուրջ թիվ են կազմում նաև երեխաների աչքի առաջ տեղի ունեցած սպանությունները:
Նշվում է, որ այս ամսում կանանց ամենաշատ սպանություններն արձանագրվել են Ստամբուլում, Իզմիրում, Բուրսայում, Գազիանթեփում և Քայսերիում (Կեսարիայում):
Ուշագրավ է նաև, որ նախորդ տարվա առաջին 1000 օրերի ընթացքում կանանց դեմ բռնությունների և սպանությունների մասին հրապարակվել է 4090 լուր, մինչդեռ այս տարվա ընթացքում այդ թիվը կազմել է 2044:
Զեկույցում առանձին բաժին է հատկացվել նաև սեռական բռնության հետևանքով սպանված կանանց: Այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում ավելի քան 17 կնոջ նկատմամբ սեռական բռնություն է կիրառվել: Դրանք իրականացվել են ոչ միայն տանը, այլև հանրային վայրերում, դպրոցներում, աշխատավայրերում, անգամ՝ ավտոբուսների մեջ: