|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից հետո մեջլիսի նախագահ դարձած` արդեն պաշտպանության նախկին նախարար Իսմեթ Յըլմազին փոխարինել է Վեջդի Գյոնուլը:
Ըստ «Ակօս»-ի՝ Իսմեթ Յըլմազին այցելելուց հետո երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նոր նշանակման մասին հայտարարությամբ է հանդես եկել:
«Վեջդի Գյոնուլին պաշտպանության նախարարի պաշտոնում երեկ առաջարկել եմ նախագահին: Սպասում ենք նախագահի պատասխանին: Հուսով ենք՝ ամենակարճ ժամանակում մեզ կմիանա»,- ասել է Դավութօղլուն:
Վեջդի Գյոնուլը քաղաքականությամբ սկսել է զբաղվել 1999-ից՝ որպես «Առաքինություն» կուսակցության պատգամավոր: 2002 թվականին եղել է «Արդարություն և զարգացում» կուսակցության հիմադիրներից: Նա Աբդուլլահ Գյուլի նախագահության ժամանակ դարձյալ եղել է պաշտպանության նախարար: