| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ` հունվարի 8-ին, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է ծխախեղդ եղած տղամարդու դի: Նշենք, որ սա այն շենքն է, որտեղ մահացած են գտել նույն ընտանիքի երեք անդամների՝ կնոջ, ամուսնու և նրանց չորս ամսական երեխայի։
Մուսալեռի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ մահացածը 46-ամյա Գագիկ Դավթյանն է, ով մեկ տարի է, ինչ բնակվում էր իրենց գյուղում: «Ռուսաստանում էր ապրում, մեկ տարի է, ինչ եկել էր մեզ մոտ: Հոգեկան խնդիրներ ուներ, մենակ էր ապրում: Ինձ հասած տեղեկություններով՝ ընտանիք չուներ: Երևի տանը կրակ է վառել, որ տաքանա, ու ծխից էլ խեղդվել է: Նրա տանը գազ չկար ու գազի արտահոսքից չի խեղդվել, հաստատ»,- ասաց նա: