|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ Երևան քաղաքի Ազատության հրապարակի մոտակայքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։
2015 թվականի հունիսի 28-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի բռնություն է գործադրել Երևան քաղաքի Ազատության հրապարակի մոտակայքում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության ծառայող Գևորգ Ամյանի նկատմամբ։
Քննությամբ պարզվել է քաղաքացու ինքնությունը՝ 1993թ. ծնված Ա.Հակոբյան, ով, նախնական քննության արդյունքներով, բռունցքով 2 անգամ հարվածել է ոստիկանության ծառայողին՝ կապված վերջինիս ծառայողական պարտականությունների կատարման հետ։
Հունիսի 29-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, և նույն օրը քաղաքացի Հակոբյանը ձերբակալվել է՝ նշված արարքը կատարելու կասկածանքով։
Ա.Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալ և ցանկություն հայտնել՝ հանրային պաշտպան ունենալու մասին։ 29.06.2015թ. որոշում է կայացվել՝ հանրային պաշտպան ներգրավելու մասին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ ոստիկանության ծառայողին պատճառված վնասվածքի բնույթն ու աստիճանը պարզելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: