Հանրահավաքի ընթացքում` հոկտեմբերի 2-ին, վատ ինքնազգացողության պատճառով շտապօգնության ծառայության կողմից հոսպիտալացվել է 4 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: Նրանցից 3-ը տեղափոխվել են թիվ մեկ համալսարանական կլինիկա, մեկը` «Նաիրի» ԲԿ` ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ: Վատ ինքնազգացողություն ունեցողներից մեկի մոտ արձանագրվել է ֆիբրիլացիա, կատարվել է դեֆիբրիլացիա (սրտի ռիթմի գործիքային վերականգնում):
Հանրահավաքի ժամանակ տեղում ծառայություն է իրականացրել ՇԲՕ 6 բրիգադ: Վատ ինքնազգացողություն ունեցող քաղաքացիներին ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն: