|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Սեպտեմբերի 23-ի ասուլիսում Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ամենևին լրջություն չտվեց այն լուրերին, թե Հայաստան-Մակեդոնիա հանդիպման տոմսերը սպառված են, և փոխարենը հայտնեց, որ դեռևս չսպառված 3000 տոմս կա:
Այսօր` սեպտեմբերի 27-ի դրությամբ, արդեն հնարավոր չէ օրինական ճանապարհով ձեռք բերել վերոնշյալ խաղի տոմսերը. «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղը փակ է:
Սակայն, ի տարբերություն տոմսարկղի, ակտիվ գործունեություն են ծավալում վերավաճառողները: Տոմսարկղին մոտեցող յուրաքանչյուրին առաջարկվում են խաղի տոմսեր: Արևմտյան տրիբունայից ֆուտբոլ դիտել ցանկացողներին հիասթափություն է սպասում, քանի որ, ըստ վերավաճառողների, այդ տրիբունայի տոմսերի մեծ մասն ի սկզբանե բաժանվել է «վերևներին», իսկ վաճառքի հանված շատ քիչ քանակությունը սպառվել է ժամերի ընթացքում. սև շուկայում դրանք ձեռք բերելն անհնար է:
Yerkir.am-ի տվյալների համաձայն` այժմ հնարավոր է գնել միայն հյուսիսային, հարավային և արևելյան տրիբունաների տոմսեր: Փաստորեն, պաշտոնապես` տոմսերը սպառված են, իսկ ոչ պաշտոնապես` շտապեք ձեռք բերել Հայաստան-Մակեդոնիա հանդիպման տոմսերը «Հանրապետական» տոմսարկղի ՄՈՏԻՑ: