|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Այսօր առավոտյան փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը շրջայց էր կատարում ցուցարարների շրջանում: Ռուսական լրատվամիջոցներից մեկի լրագրողը հարց ուղղեց Վալերի Օսիպյանին, թե որոշել է հյուր գա՞լ ցուցարարներին: Հարցը տարօրինակ թվաց փոխոստիկանապետին, նա պատասխանեց. «Ի՞նչ հյուր, սա մեր ժողովուրդն է, մենք մի ժողովուրդ ենք ու չենք տարանջատում ոստիկանությունը ժողովրդից: Մենք չենք գտնվում տարբեր բևեռներում, սա մեր ժողովուրդն է»:
Հարցին, թե ինչո՞ւ են ոստիկաններն այդ դեպքում պատ կազմել, Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Իսկ ձեզ խանգարո՞ւմ է, համաձայնեք, որ այս ֆոնին գեղեցիկ է երևում, որ այստեղ են ոստիկանները, դա օրենքի պահանջ է»: