|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Արդեն հայտնել ենք, որ երեկ կոնֆլիկտ է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում ցույցը լուսաբանող «Lifenews»-ի թղթակցի և ցուցարարների միջև:
Ցուցարարներին դուր չի եկել, որ որոշ ռուսական լրատվամիջոցներ բողոքի հետևում տեսնում էին նմանություն Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների, Մայդանի հետ:
Ցուցարարներից մի կին զայրացած ասել է լրագրողին. «Ոչ մի մայդան էլ չկա, որտե՞ղ եք Երևանում տեսնում մայդան, որ նման բաներ եք խոսում, պարզապես բավական է սադրեք»:
Երևում է՝ ցուցարարների նկատողությունը ազդել է ռուս լրագրողի վրա: «Lifenews»-ը ռեպորտաժ է ներկայացրել, որում շեշտում է, որ Արևմուտքը որևէ կապ չունի Երևանում անցկացվող ցույցերի հետ, և որ ցուցարարների չեն թողնում քաղաքականացնել ակցիան:
Տեսանյութը՝ այստեղ: