|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այս հայտարարությունն ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորն արել է «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում` այսօր: Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով օգտատերերից մեկին հարցին, նշել է, թե նախագահի թեկնածու առաջադրվելը չի դիտարկում որպես ինքնանպատակ:
«Քաղաքական գործունեությամբ ես զբաղվում եմ «Քաղաքացիական պայմանագրի» շրջանակներում եւ չեմ բացառում, որ կարող եմ առաջադրվել նախագահի թեկնածու, պատգամավորի թեկնածու, բայց չեմ էլ պնդում, որ այդպես էլ լինելու է: Մենք փոփոխություններ ենք ուզում անել քաղաքական գործունեության տրամաբանության մեջ: Նախագահի թեկնածուն պետք է դիտարկենք ոչ թե որպես անհատ, այլ որոշակի ինստիտուցիոնալ գործընթացների արդյունքում ձեւավորված կարգավիճակ: Նախագահական ընտրություններին չեմ առաջադրվի` միայն առաջադրվելու համար: Դա կլինի այն պարագայում, եթե տեսնեմ, որ դրանով լրջորեն նպաստելու ենք եւ ՀՀ քաղաքացուն բերելու ենք կոնկրետ հաղթանակների: Այսինքն` ոչ միայն խոստանալու ենք հաղթանակներ, այլեւ ՀՀ քաղաքացին մեր հարուցած պրոցեսների արդյունքում իրեն հաղթանակած է զգալու»,- ասել է Փաշինյանը:
Հաջորդ հարցին` եթե լիներ նախագահ, ո ՞ր խնդիրն առաջնահերթ կլուծեր, նա պատասխանել է. «Կարծում եմ՝ հանրապետության նախագահը չպետք է մի հարցի վրա կենտրոնանա, հանրապետության նախագահը պետք է երկրի ծառացած բոլոր հարցերով անի կոնկրետ գործողություններ»: