|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով` պաշտոնանկ է արվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ Արմեն Վաթյանը։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական բաժնից:
Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված այս պաշտոնանկությունը, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից պատասխանեցին, որ պատճառը աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելն է: «Ա. Վաթյանը ազատվել է աշխատանքից ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, անբավարար օպերատիվ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու համար, որի արդյունքում հուլիսի 19-ին տուժել են քաղաքացիներ, ոստիկաններ, նաև միջադեպ է գրանցվել տարածքում նկարահանում կատարող լրագրողի հետ»,- հայտնեցին մեզ:
Հուլիսի 19-ին հենց Արմեն Վաթյանն է եղել այդ տարածքի պատասխանատուն: