կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-10 09:41
Քաղաքական

«Վարդաշեն» ՔԿՀ-ի պաշտոնանկ եղած պետը նոր պաշտոն կստանա. «Հրապարակ»

«Վարդաշեն» ՔԿՀ-ի պաշտոնանկ եղած պետը նոր պաշտոն կստանա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «30 հազար դրամանոց «սպարտիվկայի» համար քրեական հետապնդման ենթարկվող եւ աշխատանքից ազատված «Վարդաշեն» ՔԿՀ նախկին պետ Մանուկ Պողոսյանը թերեւս շուտով պաշտոն ստանա:

Մեր տեղեկություններով, նրա ընկերը՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, ամեն ինչ արել է, որ ոչ միայն նրան չպատժեն, այլեւ փոխհատուցվեն իր հետ ընկերության պատճառով կրած «անհարմարությունները»: Մեր աղբյուրները հայտնեցին, որ առաջիկայում Մանուկ Պողոսյանը նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ պետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՔԾ-ում ՀՀ քրօր. 311-րդ հոդվածով հարուցված քրգործի շրջանակներում նրա մեղադրանքը փոխվել է, մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածով․ եթե նախկինում մեղադրվում էր կաշառք ստանալու համար, ապա այժմ՝ պաշտոնեական դիրքի չարաշահման, որն ավելի թեթեւ հոդված է: Չի բացառվում, որ այս մեղադրանքով նա ընդամենը նկատողություն ստանա։ Ի դեպ, Պողոսյանի պաշտոնում արդեն նշանակվել է Հովիկ Հակոբջանյանը, որը համակարգի հնաբնակներից է, աշխատել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ որպես օպերգծով բաժնի պետ, ապա՝ «Վարդաշենի» պետի տեղակալ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում