|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ավելի քան 200 ակադեմիական ուսումնասիրություններ բջջային հեռախոսների օգտագործումը կապում են առողջական խնդիրների, ներառյալ` քաղցկեղային հիվանդությունների հետ. տեղեկացնում է doctors.am-ը:
Բրիտանացի գիտնականների խումբը հայտարարել է, որ կառավարությունը թերագնահատում է այն վտանգը, որը գալիս է այս սարքերից: Մասնավորապես` հեռախոսները վտանգավոր են երեխաների համար:
Մասնագետներն առաջարկում են դպրոցներին, խանութներին ու առողջապահական համակարգի աշխատողներին միանալ ծրագրին, որն ուղղված է հեռախոսների կիրառության կրճատմանը: Մինչդեռ արդեն հայտնվել են քննադատներ: Նրանց կարծիքով` գիտնականները բերում են ոչ համոզիչ փաստեր, իսկ ծրագիրը պարզապես անտեղի խուճապ կառաջացնի:
Իրենց հերթին, մասնագետները հավատացնում են, որ հեռախոսի բացասական ազդեցություն ունի սպերմատոզոիդների քանակի և ուղեղի բջիջների վրա: Առաջարկվում է նույնիսկ նախազգուշացումներ տեղադրել հեռախոսներին, ինչպես դա արվում է ծխախոտի դեպքում: