Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երևանի այրվածքաբանական կենտրոնում գտնվող` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Արմեն Հակոբյանի և եղբոր՝ 50-ամյա Արմեն Հակոբյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նրանք, ինչպես նաև գազալցակայանի պայթյունից տուժած աշխատակից Արթուր Գասպարյանը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում:
Կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կրտսեր Արմենի և Արթուրի կյանքին վտանգ չի սպառնում, ինչը չի կարելի ասել Հակոբ Հակոբյանի եղբոր մասին: Դավիդյանի խոսքով՝ հիվանդների մոտ շոկից դուրս գալու նշաններ են նկատվում: Նա հայտնեց նաև, որ մոտ օրերս Արթուր Գասպարյանին կտեղափոխեն պալատ:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան պայթյուն էր տեղի ունեցել Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանում, որը երեք տարի փորձաքննություն չի անցել: Մայիսի 15-ին գազալցակայանը տուգանվել էր, և դրա շահագործումն արգելվել էր: Նախապատրաստված նյութերով` Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն: