|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
ԱՄՆ-ում 13-ամյա աղջիկը առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնում է iha-ն, աղջիկը գրպանից պայթյունի ձայն է լսել, որից հետո գրպանը բոցավառվել է: Նրա ընկերներին հաջողվել է կրակը մարել և նրան հիվանդանոց տեղափոխել:
Պարզվել է` iphone-ի մարտկոցը տաքացել և այրվել է: Բժիշկները նշել են, որ նման դեպքեր հազվադեպ են լինում, սակայն պետք է զգուշանալ:
Նշենք, որ 2011 թվականին եվրոպական երկրներում նման դեպքեր էին գրանցվել, եւ ԵՄ-ն iPhone և iPod Touch-ի վերաբերյալ հետաքննություն էր սկսել: