Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակ»-ը գրում է. «Որքան էլ պնդեն, թե էլեկտրականության թանկացումը կախված է մեկ մարմնից, և այդ մեկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է, «նա է որոշելու՝ պետք է թանկանա էլեկտրականությունը և որքան պետք է թանկանա, պետք է որոշի՝ թալան եղել է, թե ոչ, կորուստները պատճառաբանված են, թե չպատճառաբանված», այնուհանդերձ, մեր աղբյուրները պնդում են, որ արդեն քաղաքական որոշում կա, որ սակագինը սահմանվի 50-52 դրամի շրջանակներում:
Ի դեպ, ըստ ամենայնի, ՀԷՑ-երը ոչ թե կվերավաճառվեն, այլ կարող են սնանկ ճանաչվել՝ կախված Ռուսաստան-Հայաստան քաղաքական բանակցությունների օրակարգից, կախված նրանից՝ արդյոք Ռուսաստանը մինչև վերջ «դաբրո» կտա սահմանադրական փոփոխություններին, թե «տակից խաղեր» կտա, կօգնի քոչարյանական և ՀՀԿ-ական համապատասխան թևին՝ ցցեր խրելու ՀՀԿ-ի «բեռնատարի» թափանիվների մեջ:
Ի դեպ, այդ դեպքում ՀՀԿ-ն ևս պահեստային «խոդ» ունի, ըստ մեր աղբյուրի՝ Աժ գազի ժամանակավոր հանձնաժողովի վերջնական եզրակացության մեջ լուրջ «ականներ» կան, որոնք ոչ բոլորը, այդ թվում և ընդդիմությունը, բացի ՀՅԴ-ից, չեն նկատել, որոնք կարող են պայթել ցանկացած պահի՝ գազի կորստի և տնային սպասարկման ծառայությունների մասով»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։