կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-22 18:03
Սպորտ

«Փյունիկ» վերադառնալն իմ կարիերայի ամենասխալ որոշումն էր. Մանուչարյան

«Փյունիկ» վերադառնալն իմ կարիերայի ամենասխալ որոշումն էր. Մանուչարյան

Հայաստանի ազգային հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալ»-ի հարձակվող Էդգար Մանուրարյանը ծավալուն հարցազրույց է տվելEurofootball.ru-ին, որում ֆուտբոլիստը խոսել է «Այաքս»-ից «Փյունիկ» վերադառնալու, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին:    

«Մինչ «Փյունիկ» վերադառնալն ունեի տարբեր առաջարկներ հոլանդական ակումբներից, բայց  որոշեցի վերադառնալ Հայաստան: Հիմա եմ հասկանում, որ դա իմ կարիերայի ամենասխալ որոշումն էր: Ճիշտ է, ես կարոտում էի հայրենիքս և ընտանիքիս, բայց իմ որոշման գլխավոր պատճառը դա չէր: Ինձ մշտական խաղային պրակտիկա էր անհրաժեշտ, որը ես ստացա «Փյունիկ»-ում:  

 

Ես Հայաստան չեմ վերադառնա խաղալու համար: Այնպես չէ, որ ես չեմ հարգում Հայաստանի առաջնությունը, պարզապես ես այնտեղ ամեն ինչ նվաճել եմ` դարձել եմ լավագույն ռմբարկու, նվաճել եմ Հայաստանի գավաթը եւ դարձել եմ երկրի չեմպիոն: Դրա համար էլ վերադառնալու իմաստ չկա, ինչ-որ նոր բան եմ ուզում: Կսպասենք, մրցաշրջանը կավարտվի, որից հետո նոր կտեսնենք: Դեռ վաղ է այդ մասին խոսել»,- ասել է ֆուտբոլիստը:


Նա խոսել է նաև «Ուֆա»-ի դարպասապահ Դավիդ Յուրչենկոյի մասին. «Իմ կարծիքով` Յուրչենկոն այս մրցաշրջանի լավագույն դարպասապահն է: Ես անձամբ ծանոթ չեմ նրա հետ, բայց կարծում եմ, որ նա կկարողանա  օգնել Հայաստանի հավաքականին, հատկապես,  որ Ռոման Բերեզովսկին եթե ոչ այս, ապա հաջորդ տարի ավարտելու է կարիերան»: