Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 19-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Տարոնի բաժին է ահազանգել ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողներից մեկը և հայտնել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 30 շենքի մոտից «Տոյոտա ՌԱՎ-4» մակնիշի ավտոմեքենայով աղջիկ են առևանգել: Ոստիկանության ծառայողները, հետապնդելով նշված ավտոմեքենան, այն կանգնեցրել են Կ. Դեմիրճյան-Բաղրամյան փողոցներն իրար կապող կամրջի մոտ, որտեղ 2 երիտասարդ, ավտոմեքենայից իջնելով, դիմել են փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը ժամը 12.10-ին, ավտոմեքենայի հետ միասին, ոստիկանություն բերման է ենթարկել ավտոմեքենայի վարորդ, 1982 թ. ծնված Յուրիկ Խ.-ին և նրա ուղևոր, 1982 թ. ծնված Արման Չ.-ին, ինչպես նաև բաժին է հրավիրվել ուղևորուհին` 1993 թ. ծնված Հ. Վ.-ն, ով հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում, Արման Չ.-ն իր համագյուղացիներ Յուրիկ Խ.-ի, Տարոն Թ.-ի և Կարո Ղ.-ի հետ միասին, ամուսնության նպատակով, իր կամքին հակառակ առևանգել են իրեն:
Արման Չ.-ն և Յուրիկ Խ.-ն ներկայացվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն: Ձեռնարկվում են միջոցառումներ Տարոն Թ.-ին և Կարո Ղ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Լոռու մարզի քննչական վարչություն: