կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-04 11:54
Հասարակություն

Փախցրել էր «Օպել Վեկտրա»

Փախցրել էր «Օպել Վեկտրա»

Նոյեմբերի 30-ին` ժամը 8.50-ին, 1973 թ. ծնված Հայկ Դ.-ն ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքում հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 4.30-ի սահմաններում, անհայտ անձը, Բագրատաշեն գյուղի տարածքից փախցրել է իրեն պատկանող «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով 1.200.000 դրամի նյութական վնաս:

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան փախցրել է 1980 թ. ծնված Արկադի Հ.-ն, որը դեկտեմբերի 2-ին, ժամը 05.00-ին, բացատրական աշխատանքների շնորհիվ ինքնակամ ներկայացել է Բագրատաշենի բաժանմունք և ներկայացրել Հայկ Դ.-ի ավտոմեքենան` սարքին վիճակում: Կատարվում է քննություն: