Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 1-ի երեկոյան շուրջ 10 հրազդանցի երիտասարդներ Հրազդանից եկել են Հաղարծին գյուղ՝ Բեգլարյանների տուն, ու հայտարարել, թե նրանց որդին առևանգել է իրենց աղջկան. հայտնում է «Փաստինֆո»-ն:
«Նրանք պահանջել են վերադարձնել աղջկան, բայց տանտերերը հերքել են, թե իրենց որդի աղջիկ է առևանգել: Ավելի ուշ արդեն թեժացած խոսակցությունը շարունակվել է շենքի բակում, որի ժամանակ հրազդանցիներից ոմն Վահե, քաշքշելով և ատրճանակը քունքին պահելով, փորձել է առևանգել հաղարծինցիների բարեկամի հարսին` ասելով, որ երբ իրենց աղջկան հետ կբերեն, այն ժամանակ էլ իրենց հարսին հետ կստանան: Վիճաբանությունը գնալով թեժացել է, հրազդանցիները տարբեր առարկաներով հարվածներ են հասցրել հաղարծինցիներին` պատճառելով մարմնական վնասվածքներ, վնասել նրանց բակում կայանված «ՈւԱԶ» և «ՎԱԶ-2106» ավտոմեքենաները:
Հենց այդ ժամանակ էլ կրակոցներ են հնչել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել միջադեպի մասնակիցներին: Կատարված զննությամբ դեպքի վայրից հայտնաբերվել է 6 կրակված պարկուճ, 3 փամփուշտ»,-գրում է կայքը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: