|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Այսօր` ժամը 6:10-ի սահմաններում, Դավիթ Բեկի փողոցում տեղի է ունեցել վթար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Ջիպ Վրանգլեր» մակնիշի 63 ՏՍ 777 համարանիշով ավտոմեքենան բախվել է նշված փողոցի 87 շենքի երկաթե պատին, որի հետեւանքով 1955 թվականին ծնված Էդուարդ Ավետիսյանը եւ 1989 թվականին ծնված Նազենի Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայր կժամանեին Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ՃՏՀ քննության բաժնի քննիչ Հարություն Խալաթյանը, անհայտ անձինք վթարի վայրից ավտոմեքենան տարել են:
Քննիչի հանձնարարականով ձեռնարկվում են քննչական օպերատիվ աշխատանքներ` մեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: