|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր ՀՀ նախագահական նստավայրի դիմաց, ի պաշտպանություն բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների, բողոքի ակցիա էին կազմակերպել մի շարք հասարակական կազմակերպություններ: Ակցիայի մասնակիցները կրում էին «Պահանջում ենք սպանությունների արդար քննություն», «Ո’չ բռնություններին, սպանություններին բանակում» և նմանատիպ այլ գրություններով պաստառներ: Ակցիային մասնակցում էին նաև ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը:
Վերջինս yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք եկել են` իրենց աջակցությունը հայտնելու զոհված զինծառայողների ծնողներին: Նա նշեց, որ կզրուցի ծնողների հետ և կճշտի, թե ինչո՞ւ նրանց նամակներին պատկան մարմինները չեն պատասխանում, և հարկ եղած դեպքում հարցը կբարձրաձայնի Ազգային ժողովում:
Ակցիայի ընթացքում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին առաջարկեց Արամ Մանուկյանին՝ անցնել փողոցի մյուս կողմը` ոչ հետիոտների համար նախատեսված անցումով: «Անցեք, թող Ձեզ բերման ենթարկեն»,- ասաց նա, ինչին ի պատասխան պատգամավորը հայտնեց, որ ինքը օրենքը չի խախտում:
Նշենք, որ 27 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որումղ դատապարտում են ոստիկանության կողմից խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերի նկատմամբ բռնության հերթական դրսեւորումը:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում: