Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Aravot.am-ի հաղորդմամբ, իրենց է զանգահարել Տավուշի մարզի Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արեւիկ Ասատրյանը եւ պարզաբանումներ տվեց մեր հրապարակած նյութում այն տեղեկության կապակցությամբ, որ Ադրբեջանում գտնվող բերդավանցի Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու պահանջով միջպետական ավտոճանապարհը փակելու գործողությանը դպրոցի աշակերտների մասնակցելու պատճառով Բերդավանի դպրոցում դասեր չեն կայացել: Դպրոցի տնօրենը հայտնեց, որ Բերդավանի դպրոցի 1-7-րդ դասարանների աշակերտներն այսօր բոլոր դասերին մասնակցել են: Դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտները 2-րդ դասաժամից հետո միացել են միջպետական ավտոճանապարհի փակման գործողությանը, քիչ անց նրանց են միացել են 8-9 դասարանների աշակերտները: Նա ասաց, որ Կարեն Ղազարյանի մայրը՝ տիկին Ասյա Բայրամյանը Բերդավանի դպրոցի 8-րդ դասարանի դասղեկն է, Ա. Ասատրյանը հայտնեց, որ ժամը 13.30-ի դրությամբ Բերդավանում միջպետական ավտոճանապարհը շարունակում է փակ մնալ:
Բերդավանի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը հայտնեց, որ Բերդավան, ավտոճանապարհի փակման վայր է ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Վահե Ղազարյանը, ով զրույց է ունենում Կարեն Ղազարյանի հարազատների հետ: