Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կառավարության առաջիկա նիստում անդրադարձ կկատարվի 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին որոշմանը:
Ըստ կառավարության ներկայացրած հիմանվորման` սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության` 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման կատարումից՝ Հայաստանի Հանրապետության տարածքում հանրակացարանային կացարաններում բնակվող Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած ընտանիքների սոցիալ-տնտեսական և իրավական երաշխիքների ապահովման անհրաժեշտությունից:
Տեղեկացնենք, որ խոսքը քաղաք Աբովյան, Հատիսի փող. ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի թիվ 708 սենյակ և քաղաք Երևան, Մոլդովական 70 հասցեի հանրակացարանի թիվ 1 մասնաշենքի թիվ 426 սենյակ հասցեներում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց մասին է: