Մայր Աթոռը ևս հնարավոր է Թուրքիայից պահանջի բռնազավթված սեփականությունը
Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը նույնպես կարող է Թուրքիայից պահանջել վերադարձնել եկեղեցուց բռնազավթված սեփականությունը: «Ամերիկայի ձայն»-ին տված բացառիկ հարցազրույցում Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը պատմել է, որ ներկայումս պատմաբաններն ու իրավաբանները հայցի հիմնավորման վրա են աշխատում: