|
Փոխարժեքներ
14 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
««ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը նախօրեին նիստ է արել և որոշել, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին: ՀՀԿ-ն, փաստորեն, Ծառուկյանի թեկնածուին նախընտրել է իր անդամից Պալաչից (Արթուր Հարությունյան), ում մինչև փետրվարյան սկանդաւային իրադարձությունները հաջողությամբ օգտագործում էր Ծառուկյանի դեմ:
Ի դեպ, դեռ անցյալ շաբաթ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, երբ լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմագանովին հարցրել էին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն Աբովյանում իր կուսակից Պալաչն է սատարելու, Շարմազանովը հայտարարել է, թե որոշումը թողնում են Կոտաքի մարզային կառույցի հայեցողությանը: Հունիսի 7-ին նշանակված արտահերթ ընտրություններում թեկնածուների առաջադրումները սկսվելու են մայիսի 13-ից»,–գրում է «Հայկական ժամանակ»թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։