Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տեղի ունեցավ այն, ինչ կանխաgուշակում էին քաղաքագետները: Եվրամիությունն սկսել է պատժամիջոցներ կիրառել Բելառուսի նախագահի վարչակարգի դեմ: Առաջինը աչքի ընկավ Լեհաստանը, որն արգելեց Ալեքսանդր Լուկաշենկոյի ու Բելառուս մի շարք պաշտոնյաների մուտքը երկիր: Սա Վարշավայի պատասխանն է դեկտեմբերի 19-ին Մինսկում ընդդիմության ակցիայի ցրմանը:
Սպասվում է, որ Բելառուսի քաղաքական այրերի դեմ Լեհաստանում օրենքի ուժ ստացած պատժամիջոցները հունվարի 31-ին կպաշտպանեն Եվրամիության մյուս երկրները: Բելառուս չինովնիկների մուտքն արգելելու պատրաստակամություն են հայտնել նաեւ Բեռլինում: Ավելի վաղ Եվրախորհրդարանի ղեկավար Եժի Բուզեկն ասել էր, թե ինքը հաղթող է համարում ընդդիմությանը: Եվրոպայի հաջորդ քայլը կարող է լինել կրկնական ընտրությունների անցկացման պահանջը:
Հիշեցնենք, որ 2010¬ի դեկտեմբերի 19-ին Բելառուսում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները: Ձայների 79%-ով հաղթեց Ալ.Լուկաշենկոն, սակայն ընդդիմությունը հրաժարվեց ընդունել ընտրությունների պաշտոնական արդյունքները եւ Մինսկում զանգվածային ցույցեր կազմակերպեց: Ոստիկանությունը ցրեց ցույցերը. ձերբակալվեց 639 մարդ, այդ թվում` ընդդիմադիր թեկնածուներ եւ ուրիշ պետությունների (ՌԴ-ի եւ Ուկրաինայի) քաղաքացիներ: