Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ որևէ մեկը իրավունք չունի ասելու` մենք Թուրքիայից պահանջներ չունենք:
«Մեր երկրի նախագահը շատ հստակ նշեց` ոչ միայն հողային ու գույքային պահանջի մասին է խոսքը: Պահանջի էությունն այն է, որ Թուրքան և համաշխարհային հանրությունը ճանաչեն 1915 թվականի ցեղասպանությունը: Որպես հայ և բազմամիլիոն հայերի սերունդներ` ամեն մեկն ունի իր պահանջը: Պետք է տարբերենք պետության պաշտոնական դիրքորոշումը, որը հնչում է նախագահի կողմից, և ընդհանուր հայերի կամ առանձին հայի պահանջատիրությունը, որի նախնիների ձեռքից վերցրել են հողերը: Դա արդեն այլ խնդիր է, և որևէ մեկը չի կարող ասել, որ մենք չունենք պահանջներ»,- ասաց Ավետիսյանը:
Պատգամավորի կարծիքով`Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն անցան բարձր մակարդակով, տեղին և համեստ ձևով կազմակերպված էին:
Yerkir.am-ի հարցին` ինչո՞վ է պայմանավորված Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևի քվեարկության հետաձգումը, և արդյոք հնարավո՞ր է, որ Օբամայի`«ցեղասպանություն» բառը չարտասանելն ունեցավ իր ազդեցությունն այդ հետաձգման վրա, Ավետիսյանը պատասխանեց. «Այսօր տարբեր պետություններ տարբեր ազդեցությունների տակ են, այնպես որ` պետք է օբյեկտիվորեն ամեն ինչ ընդունենք: Չի բացառվում, որ Օբամայի ազդեցության տակ են արդեն: Ճիշտ է` Գերմանիայի նախագահն ասաց «ցեղասպանություն» բառը, և Բունդեսթագը մեկ րոպե լռությամբ հարգեց մեր անմեղ զոհերի հիշատակը, բայց հնարավոր է` քվեարկության ժամանակ ազդեցությունների տակ լինեն»: