|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի այն հայտարարությունը, թե հայերը ապրիլի 24-ին կնվագեն ու կպարեն իրենց նվագի տակ` Թուրքիային վիրավորելով, պատասխանեց. «Եթե ինչ-որ ժամանակ քանդակագործները որոշեն լավագույն ցինիկ ղեկավարի արձանը դնել, առանց քննարկումների` Էրդողանը պետք է լինի դրանց առաջին շարքում: Ամբողջ աշխարհի համար դա ողբերգություն է, նրանց համար` ցինիզմ»:
Արտակ Զաքարյանը նաև հավելեց, որ Թուրքիայում բարեկիրթ մարդիկ շատ կան, Էրդողանից բացի:
Իսկ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Առաքել Մովսիսյանը, պատասխանեց. «Մենք շատ գործեր ունենք անելու, Էրդողանի ժամանակը չի: Շատ խոսալով չի ու մեծ-մեծ խոսալով չի: Մենք կհասնենք մեր նպատակին, Էրդողանը թող գնա, զբաղվի իրա գործերով»: