Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.88 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 3.71 |
GBP | ⚊ | £ 492.12 |
GEL | ⚊ | ₾ 142.53 |
Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենադյուրը Ֆեյսբուքում նստել և փիլիսոփայելն է: Հիմա էլ ֆեյսբուքահայության մի զգալի հատվածը վայ վույ է կապել, թե ինչո՞ւ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 24-ին Երևանում չի լինելու, ընդ որում, մեծ մասը մտահոգված շեշտում են, թե Բակո Սահակյանը Հայաստան չի գալու: Մարդիկ չգիտեն` Արցախը որտեղ է, բայց մտահոգ են, որ նա չի գալու, ոչ ավել ոչ պակաս, Հայաստան:
Էս տեսակի հայրենասիրությունն է, որ վարկաբեկում է այդ բառի իմաստը: Շատ խելք չի պահանջվում հասկանալու համար, որ ապրիլի 24-ին Բակո Սահակյանի Արցախում լինելը շատ ավելի կարևոր է, քան պրոտոկոլների համար Արցախից Երևան գալը: Ոչ ոք չգիտի, թե ապրիլի 24-ին ինչ անակնկալ են մեզ համար պատրաստել մեր ոչ բարով հարևանները: Բայց, որ առաջնագծում հրամայված է թիվ1 պատրաստվածություն (готовность номер 1) և ամեն վայրկյան հնարավոր են սադրանքներ, դա նրանց չի հետաքրքրում: Կարևորը փնովելն է, բացասական կարծիքի ձևավորման գործում մասնակցություն ունենալը:
Իսկ եթե ու հանկարծ այդ օրը Աստված մի արասցե, սահմաններում ծանր իրավիճակ լինի այդ նույն մարդիկ հաստատ գրելու են` «Բա սենց բան կլինի, թողել է Արցախը այդ վիճակում ու եկել է Հայաստան, որ Սերժի ու կաթողիկոսի հետ Ծիծեռնակաբերդ բարձրանա» և այլ տեսակի բազում զառանցանքներ: Մարդ պետք է կարողանա դիմանալ Ձեր ազդեցությանը...արցախցիներն էլ ՝ հարևանների գոյությանը»: