|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Երեկ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին. տեղեկացնում է թուրքական T24-ը:
Հեռախոսազրույցի ժամանակ Դավութօղլուն հայտնել է Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևի պատճառով Թուրքիայում առաջացած անհանգստությունների մասին:
Ի պատասխան, Շուլցն ասել է, որ Եվրախորհրդարանն այդ բանաձևն ընդունել է իր բացակայությամբ` ինքը ներկա չի եղել նիստին, նաև հայտնել է, որ հասկանում է Թուրքիայի մոտեցումն ու պատասխան արձագանքն այդ հարցում:
Դավութօղլուն, սակայն, շեշտել է, որ նման «անհիմն» բանաձևի պատճառով ԵՄ-ին Թուրքիայի հասանելիությունն ու երկկողմ հարաբերությունները կարող են վնասվել: