|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Թուրքիայի մաքսային և առևտրի նախարարությունը բոլոր անցակետերին գաղտնի հրահանգ է ուղարկել՝ ապրիլի 22-26-ը ուժեղացնել սահմանային հսկողությունը:
Ըստ Sol.haber-ի՝ մաքսային գլխավոր վարչության պետ Մեհմեդ Հաթիփօղլուի ստորագրությամբ Armenian project 2015 անվան տակ գաղտնի հրահանգ է ուղարկվել բոլոր անցակետերին: Հրահանգում նշվել է, որ ապրիլի 22- 26-ը Պոլսի հասարակական տարբեր կազմակերպություններ, 1915 թվականի կոտորածների հետ կապված, հայկական կողմի տեսանկյունը պաշտպանող միջոցառումներ են իրականացնելու, այդ իսկ պատճառով անցակետերի պատասխանատուներին կոչ են արել այդ ժամանակահատվածում կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել սահմանակետերին` հնարավոր բռնությունները կանխելու համար: