Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արագածավանում տեղի ունեցած սպանություններից, հրկիզումներից և գույքի վնասումից հետո ոստիկանական ուժերը շարունակում են մնալ գյուղում: Ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ ոստիկանները գյուղում են` անվտանգության նկատառումներից ելնելով: Ըստ ոստիկանության՝ գյուղում գտնվող ոստիկանները միաժամանակ կատարում են քննիչների հանձնարարությունները: Դեռ որքա՞ն նրանք կմնան գյուղում, հայտնի չէ:
Ավելի վաղ հայտնել ենք, որ փետրվարի 3-ին կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում: Զոհվել են նույն գյուղի բնակիչներ` 39-ամյա Արտյոմ Խամոյանը և 48-ամյա Վարդգես Գալստյանը, իսկ 34-ամյա Արման Խամոյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ նույն օրը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ իրեն պատկանող որսորդական հրացանով հիշյալ անձանց վրա կրակել է նույն գյուղի բնակիչ` 31-ամյա Սեդրակ Ղազարյանը: Նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:
Ավելի ուշ էլ հայտնի դարձավ, որ 40-ամյա Աշոտ Խամոյանը մի խումբ անձանց հետ հրկիզել է Համլետ Դ.-ի հացի փռի դիմաց կայանված «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2102» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները, Իշխան Ս.-ի տան բակում կայանված «ԶԻԼ» մակնիշի 2 ավտոմեքենաները և Հունան Ս.-ին պատկանող անասնագոմը: Դեպքի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը և պահելը)։
Սպանության կասկածանքով ձերբակալվել է Արագածավան գյուղի 35-ամյա բնակիչ։ Նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող հրացանը:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում վիճաբանության հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։