Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ առողջապահության նախարարի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակիչ հիվանդությունների ներկրման և հետագա տարածման կանխարգելման միջոցառումների մասին» հրամանի համաձայն` շարունակվում է իրականացվել ամենօրյա մշտադիտարկում, կազմակերպվում են համալիր միջոցառումներ բուժսպասարկման բոլոր օղակներում, ինչպես նաև նախադպրոցական և հանրակրթական կազմակերպություններում:
Իրավիճակը լիարժեք վերահսկելու նպատակով ուժեղացվել է նաև հսկողությունը բժշկական հաստատություններում, մասնավորապես` հիվանդների ժամանակին հայտնաբերման, արագ և ճիշտ ախտորոշման, հոսպիտալացման գործընթացներում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում հիվանդների գրանցման և տեղեկատվությունը օպերատիվորեն առողջապահության նախարարություն հաղորդման վրա: Բժշկական անձնակազմերի զգոնությունը բարձրացնելու նպատակով նախարարության կողմից իրականացվող ստուգումներին զուգահեռ կատարվում են իրազեկման աշխատանք: Բուժհիմնարկներն ապահովված են անհրաժեշտ դեղամիջոցներով, ախտահանիչ նյութերով: Հիվանդների վաղ հայտնաբերման նպատակով ամբուլատոր ծառայության կողմից իրականացվում են ամենօրյա բակային համայցեր:
Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը լարված չէ: 2016թ. հունվարի 13-ի դրությամբ` ամբուլատոր և պոլիկլինիկական հաստատություններ դիմելիության աճ չի նկատվում, ստացիոնարում բուժում է ստանում 70 հիվանդ, այդ թվում` 33-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 40 հիվանդի մոտ ախտորոշված է թոքաբորբ, որոնցից 10-ը` մինչև 18 տարեկան:
Շտապ բժշկական օգնության ծառայություններում կանչերի թվերի աճ ևս չի գրանցվել:
Գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակի լաբորատոր հաստատված դեպքերով 7 հիվանդներից 5-ը դուրս են գրվել առողջացումով: 2 հիվանդ գտնվում է ստացիոնար բուժման մեջ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում գրիպանման երևույթների դեպքում ժամանակին դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժությամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավորության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը: