| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Մարտի 26-28-ը Իեյլի համալսարանի Դրամատիկական ընկերակցությունը համալսարանի Ռեպերտուարային թատրոնում ներկայացնելու է «Ermeni» ներկայացումը. Տեղեկացնում է Armeniangenocide100-ը` վկայակոչելով Asparez-ը:
Ներկայացումը Հայոց ցեղասպանությունից հետո Ամերիկայում բնակություն հաստատած հայ ընտանիքի մասին է: Հեղինակը Էրիկ Սիրակյանն է, ռեժիսորը՝ Նոամ Շապիրոն:
«Ermeni»-ն պատմում է ամերիկահայ ուսանողուհի Անիի պատմությունը: Անին 1970 թվականի հոկտեմբերին ընտանիքին է ներկայացնում իր թուրք ընկերոջը՝ Թաներին: Պատմության շուրջ ծավալված բանավեճը վերածվում է ընտանեկան ճգնաժամի, երբ Անիի կաթվածահար եղած տատիկին հոսպիտալացնում են: Թաներն այցելում է հոսպիտալացված ծեր կնոջը, և նրանց միջև ընկերություն է սկսվում. նրանք «ճանապարհորդում են» դեպի անցյալը և բացահայտում վաղուց թաղված ընտանեկան գաղտնիքը:
«Գեղեցիկ կառուցվածքից, բնութագրերից և լեզվից բացի, «Ermeni» ներկայացումը հատուկ կոչ է՝ հիշելու հայ ժողովրդի հետ կատարվածը, սա կոչ է մեր խղճին: Ներկայացումը, պատմելով անգամ այսօր մեր կյանքում արտացոլվող անցյալի եղելությունները, փոխկապակցում է անցյալն ու ներկան»,- ասում է Շապիրոն:
Ներկայացմանը հետևելու է լրացուցիչ քննարկում, որը տեղի կունենա մարտի 28-ին: Քննարկման մասնակիցների թվում են լինելու Միչիգանի համալսարանի հասարակագիտության պրոֆեսոր Ֆաթմա Գոչեքը և Իեյլի համալսարանի պատմության պրոֆեսոր Ջեյ Ուինթերը: Քննարկումը կազմակերպվել է Իեյլի համալսարանի Ցեղասպանագիտության ծրագրի աջակցությամբ: