կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-16 17:13
Քաղաքական

Հայաստանի կոռուպցիայի մասին խոսելիս հիշեցին Սինգապուրի վարչապետին

Հայաստանի կոռուպցիայի մասին խոսելիս հիշեցին Սինգապուրի վարչապետին

Այսօր  «Եվրանեսթ»-ի խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների և քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարցրեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանին. «Աննկարագրելի թվով կազմակերպություններ նշեցիք, որ զբաղվում են հակակոռուպցիոն ծրագրերով՝ փորձելով այնպես անել, որ կոռուպցիան մեր երկրում նվազի: Ուրեմն կա'մ լավ չեք ներազդում, կա'մ ի՞նչն է խնդիրը, որ Հայաստանում կոռուպցիան ոչ թե նվազում է, այլ բոլոր ցուցանիշներով աճում: Ի՞նչն է պատճառը, որ, այդքան կազմակերպություններ ներգրավված լինելով, մենք անընդհատ ունենք հետընթաց»:

 

Կարեն Զադոյանը պատասխանեց, որ Սինգապուրի վարչապետը մի քանի տարի կոռուպցիայի դեմ պայքարից հետո ասել է, որ այս պայքարն արդյունք չի տալիս, եթե ապօրինի հարստացումը չի քրեականացվում, և քաղաքական կոռուպցիայի դեմ պայքար չի ընթանում, և որպեսզի չկրկնեն այդ երկրների փորձը, պետք է լինի քաղաքական կամք և ուժեղ քաղաքացիական հասարակություն, որպեսզի կարողանան պայքարել և ունենան ինստիտուցիոնալ մեխանիզմներ՝ քաղաքական կոռոպցիայի դեմն առնելու համար: Նա նշեց, որ Հայաստանը դասեր պիտի քաղի սկանդինավյան երկրներից, նաև` փաստաթղթերի մատչելիության, օմբուդսմենի ինստիտուտի հետ կապված:

 

«Շատ կարևոր է քաղաքացիական հասարակակական կազմակերպությունների ուժեղացումը, իսկ Հայաստանի մարզերում դա բավական թույլ է: Մենք աշխատանք ենք տանում մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուժեղացման ուղղությամբ, նրանց գիտելիքներ ենք տալիս»,- ասաց Զադոյանը: