|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.89 |
| EUR | ⚊ | € 423.09 |
| RUB | ⚊ | ₽ 4.2891 |
| GBP | ⚊ | £ 492.6 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Կապանի սպանդանոցներից մեկի աշխատակիցները վարակվել են բրուցելոզ հիվանդությամբ: Yerkir.am-ի հետ զրույցում Կապանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Աիդա Բադալյանը հայտնեց, որ այս պահին 15 հոգի պառկած են իրենց մոտ, տարբեր ծանրության` բավարար վիճակից մինչև միջին, տարբեր օրգան-համակարգերի ախտահարումներով:
Բրուցելոզը ինֆեկցիոն հիվանդություն է, որը փոխանցվում է մարդուն կենդանիներից և կարող է ուղեկցվել մարդու օրգանների եւ օրգանիզմի տարբեր համակարգերի ախտահարմամբ: