Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի սահմանապահ և սահմանամերձ գյուղերը ռազմավարական մեծ նշանակություն ունեն մեր երկրի համար, սակայն այսօր այդ գյուղերն ունեն բազմաթիվ խնդիրներ. ցայսօր էլ գնդակոծվում են Հայաստանի, մասնավորապես` Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, շատ ցածր է ծնելիությունը, գյուղերը դատարկվում են երիտասարդներից, անմխիթար են կրթական, մշակութային օջախների վիճակը, գրեթե յուրաքանչյուր ընտանիք գտնվում է սոցիալապես ծանր վիճակում:
Ելնելով այս ամենից` ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչությունը, լավատեղյակ լինելով և հավելյալ ուսումնասիրելով սահմանապահ և սահմանամերձ գյուղերի հիմնախնդիրները, նախաձեռնել է «Սահմանապահ և սահմանամերձ գյուղերի օժանդակություն» ծրագիրը, որի նպատակն է նպաստել գյուղերի շենացմանը և սահմանների պաշտպանության ամրապնդմանը, հնարավորինս աջակցել գյուղացու արժանապատիվ ու ապահով կյանքին, դառնալ նրա հոգսերի կիսողը:
ՀՕՄ-ի Հայաստանի Շրջանային վարչությունը հրատապ և առաջնահերթ համարելով ծրագիրը, որի իրականացման համար ձևավորվել է հանձնախումբ, ակնկալում և կարևորում է Հայաստանի և աշխարհասփյուռ հայության մասնակցությունը ծրագիրն համատեղ ջանքերով իրագործելու համար:
Ծրագրի իրականացման նպատակով բացվել է հատուկ հաշվեհամարներ՝ սահմանամերձ և սահմանապահ գյուղերի օժանդակության նպատակով, որի միջոցով Դուք կարող եք կատարել Ձեր բարեսիրական և բարեգործական նվիրատվությունները:
Վստահ ենք, որ Ձեր նվիրաբերած յուրաքանչյուր լումա կծառայի հանուն ամուր սահմանի, հանուն ուժեղ հայրենիքի:
Bank name: HSBC Bank Armenia cjsc
Yerevan, Armenia
SWIFT address: MIDLAM22
Beneficiary name: Armenian Relief Society NGO
Beneficiary account number: 001-031350-102 USD
001-031350-003 AMD
Purpose of transaction: Charity
_________________________________________________
Էյչ-Էս-Բի-Սի (HSBC) Բանկ Հայաստան ՓԲԸ
Երևան, հայաստան
Ստացողի անուն: Հայ Օգնության Միություն
Ստացողի հաշվեհամար: 001-031350-102 USD
001-031350-003 AMD
Վճարման նպատակը: Բարեգործություն
Հայ Օգնության Միության Հայաստանի Շրջանային վարչություն