Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ինձ համար ամենակարևորն էս պահին այն է, որ քննչականում մեզ ավելի շատ տեղեկություն տան, որովհետև ես ամեն օր քնելուց առաջ սպասում եմ, որ կզանգեն ինձ, բան կասեն: Ես ուղղակի շատ եմ խնդրում, եթե ինչ-որ բան կա, կանչեք, ասեք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գյումրիում սպանված Ավետիսյանների դուստրը` Լուսինե Ավետիսյանը:
«Ես վախենալու ոչ մի բան չունեմ, ուղղակի ուզում եմ բուն պատճառն իմանալ, ինձ պետք է իմանալ` ինչո՞ւ հենց իմ տունը, իմ հարազատները»,- հավելեց նա:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Երեմ Սարգսյանն էլ հայտարարեց, որ իրավահաջորդները գործի վերաբերյալ տեղեկատվության պակաս ունեն: «Ճիշտ է, մենք օրենքով սահմանված կարգով ստանում ենք նյութերը, պարզապես տուժողներն ակնկալում են, որ հնարավորինս արագ նախաքննությունն ավարտվի»,- ասաց նա:
Անդրադառնալով գործում այլ փաստաբաններ ներգրավելուն` Սարգսյանը հայտնեց, որ այդ հարցն իրավահաջորդների հետ հենց սկզբից է քննարկվել: «Եթե լինեն այլ փաստաբաններ, ովքեր ցանկություն կհայտնեն անվճար հիմունքներով ծառայություն մատուցել, տուժողների հետ համաձայնեցնելուց հետո թող ներգրավվեն»,- ասաց նա:
Լուսինե Ավետիսյանն էլ, խոսելով Պերմյակովի և իր ընտանիքի անդամների հետ հնարավոր կապի մասին, նշեց, որ Պերմյակովն ընդամենը մեկ ամսվա ծառայող էր և չէր կարող կապ ունենալ: Նա նաև հայտնեց, որ իրենց տանից արժեքավոր իրեր չեն տարել, մոր և քրոջ վրա ոսկեղեն է եղել, որը մնացել է:
Լուսինեի ամուսինը` սպանված Սերյոժա Ավետիսյանի իրավահաջորդ Եգոր Ադամյանը, հայտնեց, որ ինքը քննիչներից լսել է, որ Պերմյակովի մոտից հայտնաբերված հեռախոսներից մեկը պատկանել է Հասմիկ Ավետիսյանին, մեկկն էլ` Արմեն Ավետիսյանին, իսկ մյուս հեռախոսի պատկանելության մասին որեւէ բան չգիտի:
Yerkir.am-ի հարցին` արդյոք հարազատներին ճանաչման համար ներկայացվե՞լ են հեռախոսները, Եգոր Ադամյանն ու Երեմ Սարգսյանը պատասխանեցին` ոչ: