կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-23 10:34
Հասարակություն

Վրաերթի հետևանքով 8 ամսական երկվորյակ տղաները մահացել են. վարորդը կալանավորվեց

Վրաերթի հետևանքով 8 ամսական երկվորյակ տղաները մահացել են. վարորդը կալանավորվեց

Երեւանում տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ քննվող քրեական գործով վարորդին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

 

Փետրվարի 19-ին Երեւանում` Նորք-Մարաշի Արմենակյան փողոցում, տեղի ունեցած վրաերթի դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով այսօր մեղադրանք է առաջադրվել ավտոմեքենայի վարորդ Ռ. Ավետիսյանին:

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ): Քննիչը դատարան է ներկայացրել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդություն, ինչը բավարարվել է:

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, քաղացի Ռ.Ավետիսյանի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան Մարաշի Արմենակյան փողոցում վրաերթի է ենթարկել 4 անձի` 82-ամյա Անահիտ Կարապետյանին, 29-ամյա Աննա Հարությունյանին եւ նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին:

 

Վրաերթի հետեւանքով մանկահասակ երեխաներից մեկը մահացել էր փետրվարի 19-ին, մյուսը` երեկ, փետրվարի 22-ին` հիվանդանոցում: Դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: