Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Mediaport Telegram ալիքի տեղեկություններով՝ օրերս պաշտպանության փոխնախարար նշանակված Սուրեն Սահակյանը նախարար Վաղարշակ Հարությունյանի ազգականն է՝ մայրական կողմից եղբայրը։
Սուրեն Սահակյանը քաղաքականության մեջ է հայտնվել 90-ականների սկզբին։
1994-1999թթ. եղել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում՝
1999-2002թթ. եղել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
2008-2011 թվականներին զբաղեցրել է «Monarch» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2011-2018թթ.․աշխատել է ՎՏԲ բանկում:
Սահակյանը տարիներ շարունակ բնակվել է ՌԴ-ում:
Հիշեցնենք, որ Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ պաշտպանության փոխնախարար է նշանակվելու նաև Արսեն Թորոսյանի «կասիրը»՝ Արտյոմ Սմբատյանը։ Հարկային նախկին տեսուչ Սմբատյանը նախքան առողջապահության փոխնախարար նշանակվելը, 9 ամիս ապօրինաբար զբաղեցրել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: