Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Անհայտ անձանց կողմից ծեծի ենթարկված ԲՀԿ-ական Արտակ Խաչատրյանը երեկ ցուցմունք է տվել և մանրամասն նկարագրել կատարվածը: Սակայն ինքնազգացողության վատանալու պատճառով նրա հարցաքննությունը կիսատ է մնացել:
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ Խաչատրյանի հարցաքննությունը շարունակվել է այսօր: Նրա խոսքով` այս գործով հարցաքննվել են նաև մի շարք վկաներ: Գործով տուժող ճանաչված Խաչատրյանի ցուցմունքի մանրամասները քննչական կոմիտեն կներկայացնի առաջիկայում:
Հիշեցնենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցանք կատարած անձանց ինքնությունը եւ շրջանակը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: