|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Չինաստանի իշխանությունները ձերբակալել են Հարավային Կորեայի «Ջունգ Անգ Իլբո» թերթի լրագրողներին` լրտեսության մեղադրանքով:
Նրանք սեպտեմբերի 20-ին կալանավորվել են Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի սահմանին: Լրագրողներն ունեցել են զբոսաշրջային վիզաներ:
Guardian-ը գրում է, որ ձերբակալվածների խմբում չորսը լրագրող են, մեկը Սեուլի կառավարության տրանսպորտային հետազոտությունների կենտրոնի փորձագետ է եւ տեղացի ուղեկցորդ:
Նշվում է, որ Չինաստանի իշխանությունները չեն համակրում արտասահմանցի լրագրողներին, ովքեր այցելում են Հյուսիսային Կորեայի սահմանին մոտ վայրերը:
«Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության ղեկավարն այս դեպքի կապակցությամբ ասել է. «Աշխատանքային վիզա ստանալը բավական դժվար է, եւ երբ լրագրողները չեն ունենում այդպիսի վիզա, չինական իշխանությունները հաճախ օգտվում են դրանից` խոչընդոտելով նրանց աշխատանքին այս շրջանում»: