կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-29 16:46
Քաղաքական

Արկածախնդիր մարդկանց այս քայլը չի կարող խարխլել ՀՅԴ շարքերը

Արկածախնդիր մարդկանց այս քայլը չի կարող խարխլել ՀՅԴ շարքերը

Հունվարի 29-ին Lragir.am հրապարակել էր մի հայտարարություն, ըստ որի՝ ՀՅԴ Արցախի «Արթուր Մկրտչյան» եւ «Դիզակ» կոմիտեությունների` թվով 10 անդամներ հայտարարում են իրենց անդամակցության դադարեցման եւ  Հիմնադիր խորհրդարանին միանալու մասին:

 

Aparaj.am-ի հետ զրույցում ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեության ներկայացուցիչ Կամո Բարսեղյանը հայտնեց, որ նշյալ անձանցից միայն մեկն է կուսակցական, մնացած բոլորը ՀՅԴ անդամներ չեն: Նրանք տարբեր ժամանակաշրջաններում տարբեր պատճառներով հեռացվել կամ արտաքսվել են ՀՅԴ շարքերից:

 

«Դիզակ» կոմիտեության ներկայացուցիչ Արծիվ Լալայանը այս հարցի վերաբերյալ նշեց, որ հայտարարության մեջ նշված անձինք երկար ժամանակ է, ինչ հեռացված են ՀՅԴ շարքերից:

 

«Նման հայտարարությունները գրվել են ժամանակի եւ շահագրգիռ անձանց հրամայականով, սոսկ սադրանք են` միտված վարկաբեկելու կուսակցությանը:

 

Պարզվում է՝ այդ արկածախնդիր խմբի մի մասը ՀՅԴ-ից հեռացվածներ, ինքնամեկուսացվածներ եւ անկարգապահ դաշնակցականներ են, նրանց այդ իբր «քաղաքական» քայլը չի կարող խարխլել ՀՅԴ շարքերը եւ ոչ էլ ապակողմնորոշել ԼՂՀ, ՀՀ, Սփյուռքի հայ հանրությանը»,- գրում է aparaj.am-ը: