|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
News Corp մեդիակորպորացիան եւ Apple ընկերությունը թողարկել են iPad համակարգչի համար հատուկ նախատեսված The Daily էլեկտրոնային թերթը: Մոտ 30 մլն դոլար արժողությամբ նախագծին մասնակցել է 100 մարդ:
Թերթի շաբաթական բաժանորդագրությունը 99 ցենտ է: Թարմ համարը iPad-ի տերը ստանում է ավտոմատ կերպով:
Էլեկտրոնային թերթի ընթերցողներին կներկայացվեն հոդվածներ, լուսանկարներ (նաեւ համայնապատկերային), տեսաերիզներ:
Նախաձեռնությունը News Corp-ի` օնլայն հրատարակությունները վճարովի դարձնելու ռազմավարության շարունակությունն է: Անցյալ տարվա հունիսին մեդիակորպորացիան փակել էր մուտքը բրիտանական The Times եւ The Sunday Times թերթերի ինտերնետային տարբերակներ:
Կորպորացիայի օրինակին այս տարի հետեւելու է նաեւ The New York Times-ը: Ընդ որում` թերթի թղթային տարբերակի բաժանորդների համար ինտերնետային տարբերակ մուտքը կլինի անվճար:
Տեղեկացնենք նաեւ, որ iSuppli վերլուծական ընկերության կանխատեսումներով` 2011-ին կվաճառվի 43,7 մլն iPad: